Թուրքիայում պայթյուն է որոտացել ահաբեկչի ձերբակալության ժամանակ
26/10/2020 23:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել այն պահին, երբ իրավապահները փորձել են ահաբեկչի ձերբակալել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ նահանգապետ Ռահմի Դողանի խոսքով՝ ահաբեկիչը վնասազերծվել է, զոհեր չկան:
«Երկու ահաբեկիչների հետապնդման ժամանակ Իսկենդերունում պայթյուն է որոտացել: Ոչ ոք չի մահացել: Ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է, գործողությունները շարունակվում են»,– ասվում է նահանգապետի հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում