Թուրքական լիրան շարունակում է ռեկորդային անկում գրանցել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Արևմտյան դաշնակիցների հետ Անկարայի հարաբերությունների վատթարացման ֆոնին թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ կրկին անկում է գրանցել՝ հասնելով ռեկորդային ցածր ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 8.1 ցուցանիշի, գրում է english.alarabiya.net-ը։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածությունը, Ֆրանսիայի հետ դիվանագիտական պայքարը, Թուրքիայի և Հունաստանի միջև ծովային իրավունքների շուրջ վեճը ներդրողներին ստիպել են զերծ մնալ ներդրումներ կատարելուց։
Լիրան այս տարի կորցրել է իր արժեքի 25 տոկոսը ամերիկյան արժույթի նկատմամբ:
Ակնկալվում էր, որ անցյալ հինգշաբթի Կենտրոնական բանկը կբարձրացնի իր տոկոսադրույքները 175 բազային կետով մինչև 12 տոկոս` լիրայի անկման ֆոնին, որն առաջացել էր բարձր գնաճի և Կենտրոնական բանկի արտարժույթի վատ պահուստների հետ կապված մտավախությունների պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում