«Դուք դեռ պետք է աճեք շներին հասնելու համար». գնդապետ Ժիլինը պատասխանել է Ալիևի՝ հայերի մասին կոպիտ արտահայտությանը
02/11/2020 11:18

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Ժիլինը զինթղթակից Յուրի Կոտենոկի «Военкор Котенок» թելեգրամյան ալիքի համար մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը հայերի մասին:
«Երբ Իլհամ Ալիևն իրեն ակնհայտ հացավոր կոպտություն թույլ տվեց` հայերին, այսինքն ժողովրդին շներ անվանելով, ինձ մոտ միանգամից պատասխան առաջացավ հանճարեղ Ռոզենբաումին մեջբերելով.
Դուք դեռ պետք է աճեք շներին հասնելու համար
Նրանց ազնվության հետ հավասար կանգնելու համար,
Իսկ նրանք դարերով անգամ չեն կարողանա սողալով հասնել
Կներեք, ձեր անասնական մակարդակին: Պատիվ ունեմ»,-ասել է Ժիլինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում