«50 օր է` իմ որդին չկա, ի՞նչ է լինելու». անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ-ի մոտ են․ ՈՒՂԻՂ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ի՞նչ անենք, գնա՞նք Ալիևին խնդրենք, որ թույլ տա մեր մարդկանց հանեն, խոսքը միայն դիակների մասին չէ, շատ վիրավորներ կան, որ թաքստոցում են ու ամեն վայրկյան սպասում են, որ իրենց կփրկեն: Այս մասին այսօր ՊՆ-ի դիմաց ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներց մեկը:
«Սայլը տեղից չի շարժվել, այս օրերի ընթացքում մի օր մեկի ծնողին չեն ասել՝ արի, երեխուդ գտել ենք, թե՛ զոհված, թե՛ վիրավոր, թե՛ ողջ: Ասում են՝ աշխատանքներ ենք կատարում, լավ եք անում, բայց մի արդյունք ցույց տվեք: 40 օրից ավել ի՞նչ եք աշխատել, ի՞նչ եք արել»,-ասաց նա:
Ըստ նրա՝ այս օրերին միայն խոսվում է, թե Շուշիի տարածքից 150 անհետ կորած են գտել, սակայն սխալ է բավարարվել միայն այս տեղեկությամբ, քանի որ հազարավոր անհետ կորածներ կան: «Մենք մեր երեխային ՊՆ ենք տվել, ՊՆ-ից էլ ուզում ենք, ոչ ռուս խաղաղապահին ենք տվել, ոչ էլ Կարմիր խաչին, տվել ենք ձեզ, դուք էլ տվեք մեր երեխեքին, ավել բան չենք ուզում»:
ՊՆ-ի դիմաց եկած քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց, որ եթե նույն անհետ կորած երեխան մի սխալ քայլ աներ, ապա ամբողջ ոստիկանական համակարգը կխառնվեր, տներ կգնային, բայց հիմա որևէ երեխայով չեն հետաքրքրվում և չեն ուզում հրամանատարներից ճշտել, թե զինծառայողներին ինչ ուղղությամբ են տարել ու ինչպես է ստացվում, որ նրանք կան, իսկ զինվորները՝ ոչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում