Քննարկվել են բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով’ ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության մասնակցությամբ:
Քննարկված հարցերի շարքում առանձնակի ուշադրություն է դարձվել բանակի պարենային եւ իրային ապահովման, կոմունալ շինարարության հիմնախնդիրներին:
Նախագահ Սահակյանն իր խոսքում կարեւորել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր որակ հաղորդելու եւ երկարաժամկետ ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը լուրջ խթան կհանդիսանա ամբողջ պետության տնտեսական զարգացման եւ երկրի ներուժի արդյունավետ օգտագործման համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում