Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է. Միքայել Համբարձումյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, NEWS.am: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետականությանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին։
Համբարձումյանը հիշեցրեց իր պաշտոնանկությունից հետո՝ նոյեմբերի 12–ին հրապարակած մտահոգությունները՝ ընդգծելով, որ մնում է նույն կարծիքին։
«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ երկրում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում քաղաքական ուժերը, այդ թվում՝ վարչապետը, կներկայացնեն իրենց մոտեցումները, որոնք գուցեև ընդունելի լինեն ժողովրդի համար։ Միայն արտահերթ ընտրությունների արդյունքում է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն և երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Միքայել Համբարձումյանը հրաժարական էր ներկայացրել՝ ազատվելով ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից։ Օրեր անց Համբարձումյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում