Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
05/12/2020 20:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր Թուրքիայի Անթալիա նահանգի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, թուրքական լրատվամիջոցներին հղումով՝ գրում է english.alarabiya.net-ը։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 93,3 կմ խորության վրա։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկրաշարժը զգացվել է ինչպես Անթալիայում, այնպես էլ հարևան նահանգներում։
Զոհերի կամ շենքերի ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում