Փարիզում ամբոխը հիջաբի պատճառով հարձակվել է ոստիկանների վրա
20/07/2013 15:07
Նմանատիպ
Փարիզի Տրապ արվարձանում տեղական ոստիկանության նկատողությունը դարձել է բողոքի ակցիայի պատճառ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով BBC-ն, ոստիկանության ծառայողը նկատողություն է արել մուսուլման կնոջը հիջաբ կրելու համար:Կնոջ ամուսինը հարձակվել է ոստիկանի վրա եւ վիճաբանություն է տեղի ունեցել: Դրանից հետո տեղի բնակիչները պաշարել են ոստիկանական բաժանմունքի շենքը: Պարեկային ծառայողներն արցունքաբեր գազ են կիրառել հավաքվածներին ցրելու համար, որոնք քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, այրում մեքենաները: 6 մարդ ձերբակալվել է, կան նաեւ տուժածներ:
2001 թվականին ընդունված օրենքի համաձայն’ Ֆրանսիայի հանրային վայրերում հիջաբ կրելու համար տուգանք է նախատեսված 150 եվրոյի չափով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում