Քննիչները սկսել են Հրաչյա Հարությունյանի հարցաքննությունը Պոդոլսկի ավտովթարի գործով
Նմանատիպ
Մոսկվայի ոստիկանական բաժանմունքի քննիչը սկսել է Հրաչյա Հարությունյանի հարցաքննությունը’ Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ «ԻՏԱՌ – ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը Ներքին գործերի նախարարության Մոսկվայի ծառայությունից հաղո րդել են, որ հարցաքննություն տեղի է ունենում «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում: Առողջական գանգատների պատճառով Հարությունյանին ավելի վաղ այդ մեկուսարանի հիվանդանոց էին տեղափոխել:
Հուլիսի 13-ին’ ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում’ Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին’ այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է եր? ?ամսյա կալանք: Նրան դատարան էին տարել կանացի խալաթով:
ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով Մոսկվա է մեկնել հուլիսի 21-ին: Նա գործը քննարկելու էր Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրիգիռ անձանց հետ: