ԵՄ-ն Հեզբոլլահն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում
Նմանատիպ
Եվրոպական միության 28 անդամ երկրների ԱԳ նախարարները միաձայն կողմ են քվերակել’ լիբանանյան Հեզբոլլահ ռազմական խմբավորումն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու որոշմանը: «Լավ է, որ ԵՄ-ը որոշել է Հեզբոլլահին կոչել իր անունով’ որպես ահաբեկչական կազմակերպություն: Այսօր մենք կարևոր քայլ արեցինք’ սառեցնելով Հեզբոլլահի ռազմական թևի միջոցները և սահմանափակելով վերջինիս գործելու հնարավորություններ ը»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս առթիվ ասել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ֆրանս Թիմմերմանսը:
Մայսիսից Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները հորդորում էին իրենց ԵՄ գործընկերներին շիա մահմեդական խմբի ռազմական թևը դասել ահաբեկչական խմբավորումների ցուցակում: Պետությունները վկայակոչում էին անցյալ տարի Բուլղարիայում ավտոբուսի ռմբակոծությունը, որի արդյունքում սպանվել էին հինգ իսրայելցիներ և ավտոբուսի վարորդը:
ԵՄ որոշ երկրներ հապաղում էին նման որոշում կայացնել’ առարկելով, որ դա կարող է ավելի ապակայունացնել իրավիճակը Լիբանանում, ինչպես նաև’ դժվար կլինի տարբերակել խմբավորման և քաղաքական թևի անդամներին: Սակայն Բուլղարիայի ներկայացրած ապացույցներն ահաբեկչական հարձակման վերաբերյալ, ինչպես նաև Հեզբոլլահի աճող մասնակցությունը սիրիական պատերազմին ստիպեց ԵՄ երկրներին կասեցնել օգնության տրամադրումը Հեզբոլլահի ռազմական թևին:
Ինչպես հաղորդել էր BBC-ին, Հեզբոլլահի ռազմական թևի’ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու պայմաններում’ խմբավորման եվրոպական համախոհներին կարգելվի ֆինսանսական օգնություն տրամադրել Հեզբոլլահին, ինչպես նաև անօրինական կհամարվի եվրոպական դիվանագետների հանդիպումը նրա անդամների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում