Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22/02/2021 14:06

Նմանատիպ
Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Այս մասին տեղեկանում ենք Էրեբունի վարչական շրջանի Facebook–ի էջից։
«Փրկարարները սահմանազատել են նշված հատվածը, իսկ վարչական շրջանի համապաասխան ծառայությունների կողմից իրականացվում են աշխատանքներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քարաթափման հետևանքով տուժածներ չկան։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում