Իրանի իշխանությունները կանխարգելել են Արևմտյան Ադրբեջանում ահաբեկչություն փորձը
24/02/2021 21:09

Նմանատիպ
Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարությունը հայտնել է, որ ոչնչացրել է երկու անձի, որոնք ծրագրում էին ահաբեկչություն իրականացնել։ Տեղեկությունը հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ ահաբեկչական խմբավորման լիկվիդացված անդամները ահաբեկչություն էին ծրագրել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում։ Վերոհիշյալ երկուսին մինչ այդ հետևել են:
«Այդ երկուսը, որոնք մտադիր էին ահաբեկչական գործողություն իրականացնել Փիրաշահրում, երեկ կեսօրից հետո ոչնչացվել են»,–ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Իշխանությունները ահաբեկիչներից առգրավել են նաև «Կալաշնիկով» տեսակի երկու ինքնաձիգ, մարտական նռնակ և զինամթերք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում