«Առաջ գուցե 4-5 օր ինձ կորցնեի, ուշ տուն գայի, խմեի, քանի որ իմ կյանքում այլեւս չկա նա». Լյուսի Հայրապետյան. bravo.am

«Առաջ գուցե 4-5 օր ինձ կորցնեի, ուշ տուն գայի, խմեի, քանի որ իմ կյանքում այլեւս չկա նա». Լյուսի Հայրապետյան. bravo.am

Մոդել Լյուսի Հայրապետյանը BRAVO.am-ի օբյեկտիվի կենտրոնում է:

– Լյուսի, Ձեր լուսանկարները հաճախ սուր քննադատությունների են ենթարկվում սոցցանցերում. ինչպե՞ս եք սրան վերաբերվում:

– Այո, շատ եմ նման մեկնաբանություններ ստանում եւ հաճախ ջնջում եմ, քանի որ երբեմն մարդիկ անցնում են բոլոր չափերն ու սահմանները: Գրում էին՝ մենք պատերազմական իրավիճակում, ինչպե՞ս եք կարողանում նման լուսանկարներ տեղադրել: Մի բան կարող եմ ասել՝ հայ աշխարհահռչակ մոդելներ անդրադարձան պատերազմին, օգնություն ցուցաբերելու կարեւորությանը, բայց միեւնույն ժամանակ չմոռացան իրենց մասնագիտության մասին. այն, ինչն իրենց առօրյան է: Լինել մոդել, ունենալ ֆոտոշարքեր, որոնք թեկուզ մի քիչ հմայիչ են, ինձ համար առօրյա է, եւ ես չեմ կարող ամեն ինչ մի կողմ դնել՝ հասկանալով, որ դա իմ կարիերայի եւ, ինչու ոչ, օրվա հացիս մի մասն է: Ինձ համար էլ շատ դժվար ժամանակներ են, բազմաթիվ ընկերներ եմ կորցրել, բայց հասկանում եմ նաեւ, որ պետք է շարունակենք ապրել. տղաները գնացել են, որ մենք ապրենք:

– Որքան անկեղծ են Ձեր ֆոտոշարքերը, նույնքան Դուք եք անկեղծանում հարցազրույցներում. տարիներ առաջ նույնիսկ շատ անձնական մանրամասներ կարող էիք հանրայնացնել. այսօ՞ր էլ չեք խուսափի այդքան բաց լինել հասարակության հետ:

– Ես միշտ եմ եղել բաց եւ ոչ մի խաղի կանոնների չեմ ենթարկվել. այդպես էլ չսովորեցի լինել կեղծ. երեւի ծննդյանս օրն այդ դասին բացակա եմ եղել:
Իհարկե, հասարակությանն այդպես ներկայանալը հաճախ վնասում է՝ սկսած մտերիմ ընկերուհիներից, մինչեւ անծանոթներ, բայց նաեւ դրականն եմ ստանում՝ ջերմ խոսքեր ու մոտիվացիա: Իսկ եթե որոշները քննարկում ու քննադատում են, դա ոչ թե իմ, այլ իրենց խնդիրն է. ես 6 տարեկանից պարել եմ ու միշտ եղել քննարկումների կենտրոնում. արդեն սովորել եմ այդ երեւույթին: Կարծում եմ՝ տեսակս երբեք չի փոխվի, ու դա լավ է, քանի որ այսօր անկեղծությունը շատ է պակասում մարդկանց:

– Իսկ աշխատանքո՞ւմ. այստեղ կա՞ն սահմաններ, որոնք չեք հատում:

– Այո, քանի որ ի վերջո, ծնողներս այստեղ են ապրում, բայց հենց հնարավորություն եղավ, ես կլինեմ շատ ավելի անկախ: Ֆոտոշարքեր կան, որոնք չեմ անի՝ մտածելով, որ երեկոյան տուն պետք է վերադառնամ, եւ մայրս հարցնի՝ «Սա ի՞նչ է»: Եվ իսկապես, այս հարցը երբեմն հնչում է, բայց, իհարկե, կարողանում ենք ընդհանուր հայտարարի գալ: Կերպարներ էլ կան, որոնցում ինքս հանդես չեմ գա, քանի որ դրանք իմ մտահորիզոնից դուրս են:

– Լյուսի, վերջերս շատ էմոցիոնալ գրառում էիք կատարել Ինստագրամում. «Հենց այս պահին փակում եմ աչքերս, որ ջնջեմ ու փակեմ կյանքիս երկար էջերից մեկը, որ էլ չցավի». հարաբերություններից հետո հե՞շտ եք առաջ շարժվում:

– Կարծում եմ՝ սիրելու, գրկելու, համբուրելու, նվիրվելու, նաեւ՝ սեքսուալ էներգիաները մի դույլի մեջ են, որոնք մի օր վերջանալու են: Բայց ամեն էջ փակելուց հետո սպասում եմ նոր սիրո. նույնիսկ դեռ չփակած, երբ հասկանում եմ, որ ավարտը մոտ է, տրամադրվում եմ, որ կգա նոր սեր, եւ ավելի լավ. չէ՞ որ ամեն նոր բան դեպի լավն է տանում: Առաջ գուցե 4-5 օր ինձ կորցնեի, ուշ տուն գայի, խմիչք ընդունեի, իսկ հիմա պարզապես կարող եմ մի քանի ժամ միայնակ լավ երաժշտություն լսել, երեկոյան մեքենա վարել ու վերադառնալ տուն այն մտքով, որ վաղը ես արթնանալու եմ նոր Լյուսի, եւ որ իմ կյանքում այլեւս չկա նա. դռները ոչ միայն գալու, այլեւ գնալու համար են: Պետք է հասկանալ՝ եթե մեկի հետ այլեւս ճանապարհ չկա անցնելու, շատ ավելի լավ կլինի՝ քո կողքով քայլի այն մարդն, ով արժանի է:

Այո, ես կարողանում եմ նոր էջ բացել: Քույրս միշտ զարմանում է՝ ինչպես եմ տարիքի հետ ավելի ուժեղ սիրում, նույն փայլփլուն աչքերն ու սիրահարված հայացքն ունենում: Եթե լավ մարդ է հանդիպում, նկատում եմ, տարվում, ուղղակի հիմա լավերը դժվար են հանդիպում (ծիծաղում է,- հեղ.):

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում