-0.9 C
Yerevan

Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան. «Իրավունք»

Նմանատիպ

ԵՄ-ն չգիտի, թե ով է հարձակվել Սպահանի վրա

ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ...

Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները,...

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրների մասին

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային...

«Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է, և պետք չէ դրանում այլ տողատակեր փնտրել»: «Իրա­վունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԳՇ-ի հայտնի հայտա­րարությանը, նման գնահա­տական ներկայացրեց ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Գեներալի խոսքով․

– Ոչ ոքի համար գաղտ­նիք չէ, որ մեր երկրում մի խնդիր չի, երկու խնդիր չի. խնդիրները բազմազան են, բազմաբնույթ, և դրանք օր առաջ լուծելու անհրաժեշտությունը օրհասական է: Այդ պրոբլեմները պետք է հաղթահարվեն երկխոսու­թյան միջոցով, մեր երկիրը առանց այն էլ ծանր վիճա­կում է, և ցանկացած ցնցում թշնամու համար հաղթանակ է, սթափվել է պետք:

– Սակայն իշխանական թևը և անձամբ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակում են՝ որպես քաղաքական:

– Չի կարելի դա հա­մարել քաղաքական կամ քաղաքականու­թյանը խառնվել: Ես կարծում եմ, որ ցանկացած մար­մին կարող է հայտարարու­թյուն անել, դրա համար կա ղեկավար, որը կրում է պա­տասխանատվություն հայ­տարարության համար: Քաղաքականությանը խառնվե­լու որևէ բան չեմ տեսնում: Ընդհակառակը, ԳՇ-ի հայտարարությունը վկայում է այն մասին, որ պետության գործերը լավ չեն: Դա է ասում, որ ընդհանուր իրա­վիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանք­ների»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img