Մի հատ դուրս արի. որ օրը չհարամի, չի կարա. Իմքայլական Անդրանիկ Քոչարյանը գոռաց լրագրողի վրա. News.am
05/03/2021 11:49
Նմանատիպ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին ԵԿՄ նախգահ Սասուն Միքայելյանին, որոնց նա չէր պատասխանում՝ նշելով, որ ասուլիս կտա, բոլոր հարցերին այդ ժամանակ կպատասխանի: Փոխանցում է News.am-ը:
Հերթական հարցից, հետո, թե ԵԿՄ-ում բոլո՞րն են կիսում իր տեսակետը, հունից հանեց Սասուն Միքայելյանի կողքին գտնվող ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ով բղավեց. «Մի հատ դուրս արի: Որ օրը չհարամի, չի կարա»:
Սասուն Միքայելյանն էլ թեթև հրեց լրագրողին՝ ասելով. «Գնացեք, դուք ինձ առաջին օրը չի, որ ճանաչում եք, հարցազրույց չեմ տալիս»:
Լրագրողների դիտողությանը, թե ինչու է գոռում լրագրողների վրա, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Չհասկացա, մենակ դուք պետք է գոռաք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում