Վիկ Դարչինյանն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ կոչով է հանդես եկել

Վիկ Դարչինյանն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ կոչով է հանդես եկել

Վիկ Դարչինյանն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում կոչով է հանդես եկել.

«Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին.

Հարգելիներս.

Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերադարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորտսմեններին դիմում եմ և խնդրում եմ, մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:

Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:

Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում