ՀՀ Պաշտպանության նախարարը գրանցված է Odnoklassniki.ru-ում. սոցկայքում վերջին անգամ եղել է գիշերը

ՀՀ Պաշտպանության նախարարը գրանցված է Odnoklassniki.ru-ում. սոցկայքում վերջին անգամ եղել է գիշերը

Պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը, պարզվում է, իր առօրյան անցկացնում է Odnoklassniki.ru կայքում։ Այս մասին գրում է «Հրապարակը»:

«Մեզ ասացին, որ նա գրանցված է այս կայքում, ընդ որում՝ ռուսերենով, ու որը թեև փակ «պրոֆայլ» է, բայց նրա ակտիվությունը, թե երբ է վերջին անգամ օգտվել այդ կայքից, երևում է։

Ստուգելու համար մենք մտանք OK.ru կայք, գրեցինք նրա անունն ու համոզվեցինք, որ Հարությունյանն իսկապես ակտիվորեն օգտագործում է այս սոցցանցը։ Օրինակ՝ այս պահի դրությամբ նրա վերջին այցելությունը ցույց է տալիս երեկ՝ մարտի 10-ին, գիշերը 23։05-ին»,-գրում է լրատվամիջոցը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում