Ռուսական «Спутник V» պատվաստանյութը կարտադրվի Թուրքիայում
27/04/2021 21:37

Նմանատիպ
Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը եւ թուրքական Viscoran İlaç դեղագործական ընկերությունը պայմանավորվել են՝ «Спутник V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի՝ Թուրքիայում արտադրություն կազմակերպելու հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրեւը։ Դմիտրեւը մանրամասնել է, որ «Спутник V» պատվաստանյութի՝ տեղերում արտադրությունը կազմակերպելու համար ռուսական կողմը արդեն պայմանագրեր է կնքել ասիական, լատինա-ամերիկյան, եվրոպական եւ ԱՊՀ տարածքում գործող դեղագործական ընկերությունների հետ, եւ արդյունքում՝ 60-ից ավելի երկրում ռուսական պատվաստանյութը կլինի հասանելի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում