ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվել է․ Արթուր Վանեցյան

ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվել է․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։ Դաշինքի ներկայացուցիչ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսելով հանդիպումից, ասաց, որ հանդիպման ընթացքում բարձրաձրել են իրենց հուզող հարցերը։ Գրում է Panorama.am-ը:

Մասնավորապես նրա փոխանցմամբ՝ ներկայացվել են թե ինչ է կատարվում մեր երկրի արտաքին սահմանների հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ է ձեռք բերել այս իշխանությունը՝ ադրբեջանական կողմի հետ։ Ի՞նչ են պատրաստվում զիջել, որը կբերի Հայաստանի անվտանգային համակարգի թուլացմանը։

Վանեցյանի խոսքով, ի պատասխան ԱԳ նախարարի ժ/պ-ից ստացել են հետևյալ պատասխանը․

«Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է և որը հայտարարվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարար ժ․պ-ի այն ինչ հրապարակվել է բացառապես այդ փաստաթուղթն է, որևէ այլ փաստաթուղթ, հավելված գոյություն չունի։ Բայց դա մեզ հիմք չի տալիս հանգստանալու, որ որևէ այլ փաստաթուղթ չկա, որովհետև մենք տեսանք շատ դեպքերում տարբեր գերատեսչությունների պաշտոնական հայտարարությունները հետագայում հերքվում են նույն պետական գերատեսչություններիկողմից»։

Լրագրողների հստակեցնող հարցին, թե ԱԳՆ-ն այսինքն բացառում է, թե տեղյակ չէ այլ փաստաթղթից, Վանեցյանն ասաց․

«ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվել է, բայց մի պարզաբանմամբ՝ իրենք այլ փաստաթղթի մասին տեղյակ չեն։ Կա նման փաստաթուղթ,թե չկա, նրանք տեղակ չեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում