5.1 C
Yerevan

«Հայկական Ռոմանսիադա» մրցույթի հաղթողը կներկայացնի Հայաստանը Մոսկվայում՝ ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում

Նմանատիպ

Մարիա. փրկել Մոսկվան

Երևանում կայացել է «Մարիա. փրկել Մոսկվան» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված...

Ֆուտբոլի ԱԱ-ում հայտնի են դարձել փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երեկ ավարտվել են խմբային...

«Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերությունները զրկվել են լիցենզիայից

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության...

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, Times․am: Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու, Էդուարդ Միրզոյանի և Էդուարդ Աբրահամյանի ռոմանսներով Հայաստանի երաժշտական բուհերի ուսանողները մասնակցել են II-րդ «Հայկական Ռոմանսիադա»-ին:

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ), Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի տարածաշրջանային ընտրական փուլը:

Տարածաշրջանային փուլի արդյունքով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցավ գալա-համերգ, որտեղ ընտրվեցին հայկական «Ռոմանսիադայի» հաղթողները: Մրցանակակիրներն արժանացան դափնեկիրների կոչումներին, ինչպես նաև ստացան դիպլոմներ և մրցանակներ:

Մրցույթի նպատակն է՝ որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին։

Մրցույթի հաղթող ճանաչվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի (գեղ.ղեկավար Լևոն Ջավադյան) մենակատար Անի Քուշյանը, ով ներկայացրեց «Աղաչանք» ստեղծագործությունը:

Երկրորդ տեղը կիսեցին Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Գառնիկ Եղիազարյանը և Սառա Հակոբյանը: Երրորդ տեղում էր Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետի 2-րդ կուրս ուսանողուհի Սոֆիա Սիմոնյանը:

Մրցույթին գնահատվում էր հեղինակային ոճը, արտիստիզմը, մասնագիտական հմտությունները և անհատականությունը։

«Ռոմանսիադան Ռուսաստանի և Հայաստանի մայրաքաղաքների միջև մշակութային սերտ համագործակցության վառ ապացույցն է: Մրցույթը դարձել է ավանդական՝ նպաստելով ռուսական ռոմանսի առավել զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև ստեղծվում են կապեր և համագործակցություններ տարբեր երկրների մշակութային գործիչների միջև։ Մենք ունենք նաև ազգային ռոմանս անվանակարգ, որը շնորհվում է հայկական ռոմանսի կատարման համար»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Մրցույթի ժյուրին գլխավորում էին ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գալինա Պրեոբրաժենսկայան և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայ երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյանը:

«Նախորդ տարի, համավարակով պայմանավորված, մրցույթն օնլայն էր։ Ուրախ եմ, որ Երևանում եմ և իրականում կարող եմ վայելել երիտասարդների գերող և զգայական ելույթները: Օնլայն հարթակները չեն կարող փոխանցել կատարումների հոգին։ Շատ տաղանդավոր ու մեծ ապագայով երիտասարդներ կան։ Ցավոք, ինձ հետ Մոսկվա կարող եմ տանել միայն մեկին»,- նշեց ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և արտիստուհի, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան։

«Ռոմանսիադան տարեցտարի նոր թափ է հավաքում և նոր մակարդակի է բարձրանում ռոմանսի մշակույթը։ Հուսով եմ, որ առաջիկայում մրցույթի աշխարհագրությունը կընդլայնվի՝ ներառելով մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից», – նշեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայ երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյանը:

Համերգին մասնակցեցին նաև Ռուսաստանից հրավիրված արտիստներ, բազմաթիվ երգի մրցույթների դափնեկիրներ Պոլինա Գարաևան և Վասիլիսա Շապլիկոն: Որպես հյուր ներկայացավ նաև անցյալ տարվա հայկական «Ռոմանսիադայի» հաղթող Տիգրան Մելքոնյանը։

Մրցույթի հաղթողը դեկտեմբերին կմասնակցի Մոսկվայում կայանալիք մրցույթի եզրափակչին և կներկայացնի Հայաստանը:

Հիշեցնենք, որ առաջին «Հայկական Ռոմանսիադան» կայացել է նախորդ տարի: Ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մրցույթը ստեղծվել է 1996թ.-ին Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գ. Ս. Պրեոբրաժենկայայի կողմից: Առաջին Ռոմանսիադան անցկացվել է 1997 թվականին։

spot_img
spot_img