Հաագայի դատարանը պահանջել է Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը

Հաագայի դատարանը պահանջել է Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, Times․am: Հաագայում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը։

Հոկտեմբերին Երևանը հայց էր ներկայացրել Բաքվի դեմ՝ Ռասայական խտրականության մասին միջազգային կոնվենցիայի վեց հոդված խախտելու մեղադրանքով, ներկայացնելով նաև ապացույցներ՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ խոշտանգումներ և նվաստացումներ իրականացնելու փաստերի վերաբերյալ։

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին խնդրել է նաև մինչև բուն գործով վճիռ կայացնելը միջանկյալ միջոցներ կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի «ռազմավարի պուրակը»։

Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել և ՀՀ-ին մեղադրել նույնանման արարքների մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում