Լեհաստանում հարձակվել են թուրքական դեսպանատան վրա
29/12/2021 14:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հարձակում է իրականացվել Թուրքիայի դեսպանատան վրա: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարձակումը իրականացրել է 30-ամյա մի տղամարդ, ով արդեն հայտնաբերվել և կալանավորվել է:
Հարձակում գործած անձն «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա․ գրել է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան: Բռնկված հրդեհը մարվել է դեսպանատան աշխատակիցների ջանքերով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում