ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, Times․am: Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող Արման Ջումագալդիևը՝ «Վայրի Արման» մականվամբ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ղազախստան»-ը՝ հղում կատարելով ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր շտաբին։
Արման Ջումագելդիևը, որը հայտնի է «Վայրի Արման» մականունով, ղեկավարում է կազմակերպված հանցավոր խումբ և ներգրավված է երկրում մի շարք հանցավոր բախումների մեջ։