ԵՄ համարյա բոլոր երկրները, բացի Ֆրանսիայից, պառկել են ԱՄՆ-ի տակ․ Լավրով
16/03/2022 14:17

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, Times․am: Եվրամիության համարյա բոլոր երկրները, բացի Ֆրանսիայից, արդեն պառկել են ԱՄՆ-ի տակ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ըստ Լավրովի՝ Եվրոպան ընդունում է ԱՄՆ-ի կողմից պարտադրված ցանկացած աշխարհակարգ։
«Միայն Էմանուել Մակրոնն է շարունակում հիշեցնել Եվրամիության ռազմավարական ինքնավարության անհրաժեշտության մասին»,- ասել է Լավրովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում