Այսօրվանից Արցախում կվերականգնվի գազամատակարարումը
19/03/2022 08:26
![Այսօրվանից Արցախում կվերականգնվի գազամատակարարումը](https://times.am/v3/wp-content/uploads/2022/03/c538d7f19192005b0a13f164addf2417-1024x576.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, Times․am: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում