2.1 C
Yerevan

Գնել Սանոսյանի կինն աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում․ «Ժողովուրդ»

Նմանատիպ

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Իրանը նախազգուշացնում է Ադրբեջանին

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել...

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երեւույթը դեռ շարունակվում է: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»:

Բայց ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու հայկական իրականությունը էականորեն տարբեր են: Ամենաթարմ օրինակը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է, որի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում:

Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Ռուզաննա Տոնոյանն արդեն երկու տարի է, ինչ աշխատում է փաստաթղթաշրջանառության բաժնում որպես մասնագետ: Եւ ամենակարեւորը՝ նախարարությունից ընդգծեցին, որ նախարարի կինն այդ բաժնում աշխատանքի ընդունվել է դեռեւս 2020 թվականին՝ մինչեւ Գնել Սանոսյանի նշանակվելը: Բայց, միեւնույնն է, շահերի բախում է. չէ՞ որ չի բացառվում, որ նախարարի կնոջ նկատմամբ իր վերադասները արտոնյալ վերաբերմունք դրսեւորեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_imgspot_img