Ռուդիկ Մկրտչյանը` ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր
02/04/2022 21:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, Times․am: Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալը նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը:
55 կգ քաշային կարգի մրցումներում նա 3-րդ տեղի համար մարտում 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթեց մոլդովացի Դենիս Միհային և նվաճեց առաջին բրոնզե մեդալը Հայաստանի հավաքականի համար:
Այսօր իրենց գոտեմարտերը կանցկացնեն նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում