Թբիլիսիում կարծում են, որ Կիևը փորձում է Վրաստանին ներքաշել ՌԴ-ի հետ հակամարտության մեջ

Թբիլիսիում կարծում են, որ Կիևը փորձում է Վրաստանին ներքաշել ՌԴ-ի հետ հակամարտության մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, Times․am: Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը կարծում է, որ մոտակա օրերին Կիևից հնչող մեղադրանքներին, որ Վրաստանով ապրանքներ են փոխանցվում Ռուսաստանին, շրջանցելով միջազգային պատժամիջոցները, կհաջորդի ապատեղեկատվության և սադրանքների նոր ալիք։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ապատեղեկատվությունն ու սադրանքները միտված են Վրաստանում բողոքի նոր ալիքներ բարձրացնելուն ու Վրաստանի տարածքում երկրորդ ճակատ բացելու համար։ Այդ նպատակով պատրաստվում է հիմք, որը, ինչպես երևում է բարեկամական Ուկրաինայի վերջին հայտարարություններից, այս քարոզչության մի հատված են կազմում», – ասել է խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարիձեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում