ՌԴ-ն փաստացի վերահաստատեց՝ ռուս խաղաղապահները երկար են մտադիր մնալ Արցախում․ Շարմազանով
08/04/2022 16:24

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, Times․am: Ի հեճուկս Արեւմուտքի՝ Ռուսաստանը շարունակելու է առանցքային դերակատարում ունենալ Հարավային Կովկասում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Սերգեյ Լավրովը փաստացի մեղադրեց Արեւմուտքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը քանդելու մեջ ։
ՌԴ-ն փաստացի վերահաստատեց՝ ռուս խաղաղապահները երկար են մտադիր մնալ Արցախում։
Ի հեճուկս Արեւմուտքի՝ Ռուսաստանը շարունակելու է առանցքային դերակատարում ունենալ Հարավային Կովկասում»,- գրել է Շարմազանովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում