-1.9 C
Yerevan

ՔՊ-ական պատգամավորներն անտեղյակ են. ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ․ «Ժողովուրդ»

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկու օր առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել: Այն հաջորդել էր Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը: Ըստ նախարարության հաղորդագրության՝ երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձեւավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման եւ հումանիտար խնդիրների վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովի իշխանական թեւից փորձեց մանրամասներ իմանալ թե՛ վերոնշյալ հեռախոսազրույցի, թե՛ Փաշինյան-Ալիեւ ապրիլվեցյան հանդիպման մասին: ՔՊ-ական պատգամավորները, սակայն, պաշտոնական հաղորդագրություններից անդին որեւէ այլ մանրամասնության չէին տիրապետում:

Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հարցեր լսելիս իշխանական պատգամավորները խուսափում ու «շտապում են»՝ ըստ երեւույթին ցանկանալով նրբորեն թաքցնել, որ իրենց պատասխանատու կառավարական կաբինետը հանդիպումներից, բանակցություններից կամ հեռախոսազրույցներից հետո մանրամասներ չի հայտնում, քննարկումներ չի ունենում, կարճ ասած, ԱԺ-ին հաշվետու չեն:

ՔՊ-ական պատգամավորները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարագավորմանը վերաբերող հնարավոր ապագա հանդիպումների կամ հեռախոսազրույցների մասով հորդորեցին սպասել նախարարության կամ կառավարության հերթական հաղորդագրությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...