-3.9 C
Yerevan

Մամիկոն Ասլանյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է

Նմանատիպ

Հայաստանի I Հանրապետության ավիացիան

Հայաստանի 1-ին Հանրապետության բանակը, չնայած իր գոյության կարճ ընթացքին,...

Մարզերում ձյուն է տեղում․ առաջիկա 5 օրերի եղանակի տեսություն

Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում...

Հայոց բանակը հայկական աշխարհի պաշտպանության երաշխիքն է․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ...

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, Times․am: Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքն օրերս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը։

Անդրադառնալով նախաքննության ընթացքին՝ փաստաբանն ասաց, որ Մամիկոն Ասլանյանի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվում․ «Մամիկոն Ասլանյանի մասնակցությամբ որեւէ քննչական կամ դատավարական գործողություն կալանավորելուց հետո մինչեւ օրս չի կատարվել»։

Հարցին, թե նախաքննությունն ե՞րբ կավարտվի, ասաց․ «Իմ կարծիքով՝ երեւի թե ավարտական փուլ պետք է մտնեն։ Կալանքի ժամկետի երկարացման մեջ նաեւ այդպիսի հիմնավորումներ կար քննիչի կողմից, որ պետք է ամփոփվի, վերջնական գնահատականներ տրվի, այսինքն՝ ենթադրվում է, որ վերջին երկարացումն է տալիս»։

Իսկ թե կալանքի տակ գտնելը ինչպիսի ազդեցություն է ունենում նրա քաղաքական գործունեության վրա, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ բացասական ազդեցություն է ունենում, սակայն Ասլանյանը չի ընկճվում. «Պատրաստակամ է իր սկզբունքերի եւ ժողովրդի կողմից ստացած իր քվեն պահելու համար»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վանաձորը հինգ տարի շարունակ ղեկավարած Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է իր պաշտոնավարման ընթացքում լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հասարակական վտանգավոր արարքներ կատարելու համար: Դեկտեմբերի 17-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ասլանյանին կալանավորելու միջնորդությունը: 

spot_imgspot_img