Սովորական բան է դարձել՝ Արմենին հրաժեշտ կտանք, կհեկեկանք, կսգանք ու կսպասենք հաջորդ զոհին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, Times․am: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՀՀ, ԱՀ ժողովուրդ, սփյուռքի հայրենակիցներ, երեկ «ժողովրդավարության բաստիոն»-ի կառավարիչներ ինքնահռչակվածների հերթական զոհն ունեցանք… Արմենը, միացած Հայրենիքի համար մարտնչողներին, համալրեց Հայոց Երկնային Բանակի շարքերը… Այն, որ նիկոլները բազմահազար քաջորդիների զոհվելու, Հայրենիքը հանձնելու մեղավորն են, այլ կարծիք չկա…սակայն ավելի դաժան է այն, որ իրենք բանտախցի փոխարեն արևածագն ու արևամուտն են դիմավորում: Իսկ առավել սարսափելի է, երբ իրենց «հաջողություններից» արբեցած, «ժողովրդավարության բաստիոնի» տերերը, իրենց «փրկիչ» հռչակածները, շարունակում են հալածել, կեղեքել ու ի վերջո հասնել Հայրենիքի համար մարտնչողների բնաջնջմանը… Արմենի նկատմամբ կատարվածը հակահայ իշխանությունների ուղերձն է Դիմադրությանը… Հայրենիքի գինն իմացողներ, Հայրենիքն զգացողներ ու Հայրենիքի համար պայքարողներ, Արմենի նկատմամբ իշխանիկների արածը լուրջ մարտահրավեր է բոլորիս: Արմենին հրաժեշտ պիտի տրվի ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ ազգովի…
Հ.Գ. սովորական բան է դարձել՝ կհեկեկանք, կսգանք ու կսպասենք հաջորդ զոհին…»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում