Մինչև ազերիները գոհ չլինեն և չստանան Հայաստանից իրենց ուզածը, հարցը չի լուծվի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, Times․am: Սրանք քանի որ հանդես են գալիս թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից, հետևաբար իրավունք ունեն նման էշություն դուրս տալու: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«Երկու արդարացում, երկուսն էլ՝ լկտի ՍՈՒՏ
Կապիտուլյանտները հիմար թութակի պես շարունակ կրկնում են «…Թուրքիայի հետ հարաբերություններում նախապայմաններ չկա´ն»:
Սրանք քանի որ հանդես են գալիս թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից, հետևաբար իրավունք ունեն նման էշություն դուրս տալու:
Թուրքական պաշտոնյաները մեռան ասելով, որ մինչև Հայաստանը չլուծի հարցերը Ադրբեջանի հետ, հայ-թուրքական հարաբերությունները առաջ չեն շարժվի: Այլ կերպ ասած՝ մինչև ազերիները գոհ չլինեն և չստանան Հայաստանից իրենց ուզածը, հարցը չի լուծվի:
Հիմա եթե թուրքերի ասածը նախապայմաններ չեն, բա ի՞նչ են: Իսկ գուցե հենց դա՞ է հայկական ազգանուն կրող նիկոլապատկան թուրքերի երազանք:
Կապիտուլյանտների հաջորդ կեղծ արդարացումն այն է, որ իբրև թե ժողովուրդն իրենց մանդատ է տվել ադրբեջանցիների ու թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Տո ստի …… ……., թե այդպիսի ձևակերպում ունի ձեր մանդատը: Մի հատ էն մուրճ ճոճողին հարցրեք, տեսեք նա քարոզարշավի ժամանակ երբև ասե՞լ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու է
Հայաստանի ստորացման ու երկրորդ կապիտուլյացիայի հաշվին:
Ժողովուրդը ձեզ ստորացման ու պետականության կորստի մանդատ չի տվել:
Կապիտուլյանտները հեշտ սովորել են անմեղ ժողովրդին չհասկացող զանգվածի տեղ դնել ու իրենց դավաճանական էշն առաջ քշելը:
Դավաճանի համար սրբություններ չեն լինում, դա հայտնի փաստ է: Բայց մեր երկրում միլիոնավոր նորմալ, գիտակից մարդիկ կան, ու չհամարձակվե´ք ձեր հերթական ստոր դավաճանությունը ժողովրդի անունից իրագործել ու քողարկվել: Այնպես, ինչպես ստոր դավաճանությամբ հանձնված Արցախը փորձում եք բանակի սպայակազմի ու ազատամարտի տղերքի անուններով մաքրել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում