-0.9 C
Yerevan

ՌԴ-ն շահագրգռված է հետագայում ևս Հայաստանի հետ զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետ

Նմանատիպ

ԵՄ-ն չգիտի, թե ով է հարձակվել Սպահանի վրա

ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ...

Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները,...

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրների մասին

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, Times․am: 2016-2021 թվականներին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երկու անգամ ՝ 1,35 միլիարդ դոլարից հասնելով 2,6 միլիարդի։ Ընդ որում, այդ աճը շատ հավասարակշռված է. գրեթե կրկնապատկվել է ինչպես Ռուսաստանի արտահանումը Հայաստան, այնպես էլ Ռուսաստանի ներկրումը Հայաստանից։ Առևտրի նման աճը հնարավոր է դարձել 2015 թվականին Հայաստանի ՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու շնորհիվ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայաստանում աշխատում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ: Նրանք նաև խոշոր հարկատուներ են, այսինքն ՝ զգալի չափով ապահովում են երկրի բյուջեի եկամտային մասը։

Մենք շահագրգռված ենք հետագայում ևս զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները։ Ռուսական բիզնեսը պատրաստ է զարգացման արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության ոլորտներում: Հայաստանի համար կարող են հետաքրքրություն ներկայացնել քաղաքացիներին թվային պետական ծառայությունների մատուցման ոլորտում մեր որոշումները»,- նշել է Օվերչուկը:

spot_imgspot_img