Alibaba-ի կորուստները վերջին կիսամյակում կազմել են $2.9 մլրդ: Պատճառը հայտնի է

Alibaba-ի կորուստները վերջին կիսամյակում կազմել են $2.9 մլրդ: Պատճառը հայտնի է

Alibaba Group-ը ներկայացրել է 2014թ.-ից սկսած իր վատագույն ֆինանսական հաշվետվությունը, ըստ որի չինական տեխնոլոգիական այդ կազմակերպության եկամուտն անցնող տարված արդյունքում աճել է ընդամենը 3%-ով՝ հասնելով 207.2 մլրդ յուանի ($29.12 մլրդ)։ Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն եկամուտի աճը պետք է կազմեր 208.6 մլրդ յուան։Իսկ հաճախորդների սպասարկումից առաջացող եկամուտը, որը վաճառողները վճարում են համակարգին Alibaba-ի միջոցով առևտուր անելու համար, վերջին եռամսյակում 7% անկումը է արձանագրել, ինչը չինական ընկերության ողջ պատմության ամենաբացասական դինամիկան է։

Alibaba-ի գլխավոր տնօրեն Դէնիել Չժանը եկամուտի այսչափ ցածր ցուցանիշները բացատրել է COVID-19-ի պատճառով Չինաստանում շարունակվող բազում սահմանափակումներով, որոնք նվազեցրել են սպառողների պահանջարկ։

Երրորդ եռամսյակը կազմակերպությունը փակել է 20.56 մլրդ ($2.89 մլրդՋ յուանի մաքուր կորստով։ Անցած տարի նույն ժամանակահատվածում Alibaba-ն 3.38 մլրդ յուան եկամուտ էր հայտարարագրել։ Սակայն ներկայիս կորուստները հիմնականում կապված են ոչ թե ընկերության գործունեությամբ, այլ միջազգային շուկաներում ֆոնդային ինդեքսների համաշխարհային անկմամբ։ Դրա արդյունքում Alibaba-ի ներդրումներն այլ կազմակերպություններում արժեզրկվել են՝ ֆինանսական այդպիսի կորուստ պատճառելով չինական ընկերությանը։ Առանց ներդրումային կորուստների հաշվարի՝ երրորդ եռամսյակը Alibaba-ն ավարտել է 33.8 մլրդ յուան ($4.57 մլրդ) եկամտով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում