Ամերիկյան վերլուծական կենտրոնները Ադրբեջան-Իրան բախում են հրահրում

Ամերիկյան վերլուծական կենտրոնները Ադրբեջան-Իրան բախում են հրահրում

Իրանի ներքաղաքական զարգացումներին հետևող Ամերիկյան «Պատերազմների հետազոտման ինստիտուտը» (ISW)՝ ԱՄՆ գործարարության ինստիտուտի հետ համատեղ արված հետազոտության մեջ նշում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ ասոցվացվող լրատվական ալիքենրը կրկին Ադրբեջանի դեմ սպառնալիքներով նյութեր են պատրաստում և տարածում։

Ըստ ամերիկացի փորձագետների, իրանական պետական քարոզչությունն օգտագործում է ճիշտ նույն գործիքակազմը, որը ժամանակին կիրառվել է Իրաքի դեմ պատերազմում։

Որպես օրինակ ամերիկացիները մատնացույց են անում վերջին օրերին ցանցում տարածվող մի տեսանյութ, որտեղ նշվում է, թե Իրանի համար դեպի Երուսաղեմ տանող ճանապարհն անցնում է Բաքվով։ Փորձագետները հիշեցնում են, որ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ պաշտոնական Թեհրանը նույն լոզունգն է օգտագործել՝ պարզապես Բաքվի փոխարեն նշելով, որ Երուսաղեմ տանող ճանապարհն անցնում է Քերբալայով։

Ադրբեջանական մամուլը մեծ պատրաստակամությամբ ընդունել է ISW-ի թեզերը՝ վերնագրերում նշելով, որ Իրանը կրկին սպառնում է Ադրբեջանին, կամ էլ, թե պատերազմն անխուսափելի է դառնում։

Իրականում սակայն քարոզչական այս նյութերը ցույց են տալիս, որ Արևմուտքը Ադրբեջանը դիտարկում է, որպես Իրանի դեմ լարվածության նոր ճակատ բացելու ռեսուրս, որն այսօր դեռևս սպառվում է միայն քարոզչական ոլորտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում