Սիրիական հետախուզական ուղղաթիռը ոչնչացվել է Սիրիայի դեմ Էրդողանի որդեգրած թշնամության պատճառով. «SANA»
Նմանատիպ
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պարզաբանել է Թուրքիայի’ սիրիական ուղղաթիռը խփելու փաստը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական պաշտոնական «SANA» լրատվական գործակալությունը, Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը հաստատել է ուղղաթիռի’ թուրքական ռմբակոծիչների կողմից խփվելու փաստը: Սիրիային պատկանող հետախուզական «MI-17» ուղղաթիռը Թուրքիայի սահմանում թաքնված ահաբեկիչներին հետեւելու ժամանակ չքացել է ռադարներից: Ուղղաթիռը ստեղծված տեխնիկական անսարքության պատճառով կարճ ժամանակում անցել է Թուրքիայի տարածք, բայց եւ անմիջապես վերադարձվել է: Թուրքական օդուժի կրակի տակ հայտնված ուղղաթիռն ընկել է Սիրիայի տարածքում: Սիրիայի բանակի հայտարարությունում ասվում է, որ ուղղաթիռը մարտական վիճակում չի եղել, իսկ կարճ ժամանակ հետո թուրքական օդուժի կողմից նրա ոչնչացումը կապված է Սիրիայի վարչախմբի դեմ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի որդեգրած թշնամական դիրքորոշման հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում