ԼՂՀ Նախագահն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչներին
23/09/2013 18:04
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են համահայկական խաղերի կազմակերպման եւ այդ գործընթացում Արցախի մասնակցության հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել Արցախում համահայկական խաղերի շրջանակներում որոշ մարզաձեւերի մրցումների անցկացմանը’ հավելելով, որ դա կլինի նշանակալի իրադարձություն մեր հանրապետության մարզական եւ հասարարակական կյանքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում