Ալիևի կուսակցությունը տանուլ է տալիս ընտրարշավը
Նմանատիպ
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների քարոզարշավում անհաջողություններ է գրանցում: 600 հազար անդամ ունեցող կուսակցության գործիչների հետ շրջաններում ընթացող հանդիպումներին շատ քիչ թվով մարդիկ են մասնակցում:
Որպես դրա ապացույց թերթը հրապարակել է կուսակցության գործիչների’ Իլհամ Ալիեւի օգտին քարոզչական արշավի շրջանակում Շամքիրի, Մինգեչաուրի, Գեդաբեկի, Գյանջայի, Դաշքեսանի, Թովուզի, Եվլախի, Շաբրանի, Աղստաֆայի եւ մյուս շրջաններում անցկացված հանդիպումներին մասնակցած էլեկտորատի լուսանկարները, որոնք տպագրվել են իշխող կուսակցության «Ենի Ազերբայջան» թերթում: Այդ լուսանկարներից երեւում է, որ իշխող կուսակցության շրջանային հանդիպումներին 30-40 մարդ է մասնակցում: Նույն պատկերն է եղել «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Մո ւբարիզ Գուրբանլըի’ Շամքիրի եւ քաղխորհրդի անդամ Մուսա Գուլիեւի’ Գյանջայի հանդիպումներում:
«Իրականում սա նոր վիճակ չէ: Նույն պատկերն է նաեւ ընտրություններում բնակչության քվեարկությունների ժամանակ: Օրինակ’ կուսակցության 10 հազար անդամներ ունեցող շրջանում քվեարկությանը մասնակցողների թիվը չի գերազանցում 3400-ը: Ընդհանրապես, կուսկցության ղեկավարության հետ հանդիպումներին քիչ թվով մարդկանց մասնակցությունից երեւում է, թե ինչ «հեղինակություն» ունեն նրանք բնակչության շրջանում: Մի խոսքով’ իշխող կուսակցության քարոզչական արշավը վկայում է, որ բոլոր միջոցներից օգտվող այդ կուսակցության շրջանային հանդիպումներին լավագույն դեպքում 40 մարդ է մասնակցում: Իսկ ընդդիմության շրջանային միջոցառումներին, իշխանության բոլոր ճնշումներին, սպառնալիքներին եւ արհեստական խոչընդոտներին հակառակ, շատ ավելի թվով մարդիկ են մասնակցում: Ոչ հավասար պայքարում անգամ իշխանությունը չի կարողանում առավելություն դրսեւորել», – նշում է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում