Մոսկվայում ձերբակալվածների թիվը հասել է 400-ի (լուսանկարներ)
Նմանատիպ
Մոսկվայի հարավի Արեւմտյան Բիրյուլևոյի շրջանի բնակիչները հոկտեմբերի 13-ին հավաքվել Էին՝ պահանջելու հոկտեմբերի 10-ին այստեղ կատարված աղմկահարույց սպանության շուտափույթ հետաքննություն, ինչպես նաեւ տեղի բանջարեղենի հիմնապահեստի փակում եւ միգրացիոն քաղաքականության խստացում:
Սակայն ակցիայի առանձին մասնակիցներ սկսել են խախտել հասարակական կարգը, բայց ոստիկանությունը կանխել Է ավերումն առևտրական կենտրոնում, իսկ օրվա վերջին ձերբակալվել Է ընդհանուր առմամբ 400 մարդ: Հարուցվել Է խուլիգանության գործ, Մոսկվայի քաղաքագլուխը և ներքին գործերի նախարարության ղեկավարությունը հայտարարել են, որ անկարգություններ հրահրողները պետք Է պատասխան տան օրենքով:
Հոկտեմբերի լույս 10-ի գիշերն Արեւմտյան Բիրյուլևոյում անհայտ մեկը դանակահարել Է երիտասարդ Եգոր Շչերբակովին նրա սիրած աղջկա աչքի առաջ, ինչից հետո փախել Է: Դատելով ըստ տեսահսկման խցիկների պատկերների՝ մարդասպանը սլավոնական արտաքին չունի:
Ինչպիսի՞ տրամադրություն է Դումայում:
Ռուսաստանի Հանրային պալատում հայտարարել են նման բախումների կանխարգելում իրականացնելու անհրաժեշտության մասին, իսկ Դումայում առաջարկել են մտածել մունիցիպալ ոստիկանության ստեղծման մասին, որպեսզի շրջանի բնակիչներն իրենք գնահատեն դրա արդյունավետությունը:
Դումայում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Բիրյուլեւոյում տեղի ունեցած իրադարձությունները բացատրել Է ազգային համայնքների հետ պատշաճ աշխատանքի բացակայությամբ, ինչպես նաեւ հանդես Է եկել միգրանտների աշխատանքից հրաժարման եռամյա ծրագիր մշակելու օգտին: Պատգամավորն առաջարկել Է ստուգել փաստաթղթերը եւ խուզարկություններ կատարել աշխատանքային գաղթյալների կուտակումների վայրերում եւ Ռուսաստանից վտարել բոլոր նրանց, ում մոտ կհայտնաբերեն հրազեն կամ սառը զենք, նույնիսկ եթե նրանք հանցագործություններ չեն կատարել:
Ինչպե՞ս է արձագանքում հասարակական սեկտորը
Հասարակական պալատի անդամ Օլգա Կոստինան իր հեռուստաեթերներից մեկում նշել է, որ մոտենում է Կուրբան-Բայրամը և կախված այն բանից, թե իրենց ինչպես կպահեն օրինապահ մարմինները, կախված կլինի, թե ինչպես կանցնի միջոցառումները:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը նշել է. « Մոսկվայի Հարավային շրջանում բավականին մեքանական մարդիկ կան Կովկասից’ Վրաստանից և հատկապես Հայաստանից և Ադրբեջանից: Հարաբերականորեն այն անկլավ չէ, սակայն համամասնության տեսնակյունից Մոսկվայի այդ նոր բնակիչները բավականին ծանրակշիռ են քանակով: Ես համազված չեմ, որ փողոց դուրս գալըխնդրի լուծում է: Սակայն Մոսկվայի իշխանությունների համար այն ներքին հետևություններ անելու համար հիմք է»:
Տրամադրությունները Twitter-ում
«Բիրյուլևո» բառը կիրիլիցայով հոկտեմբերի 13-ի երեկոյան հայտնվել Է Twitter-ի համաշխարհային թրենդներում: Twitter-ի ամենահրատապ թեմաների տասնյակ են մտնում այն բառերը, որոնք հիշատակվել են ժամում առնվազն 10 – 20 հազար հաղորդագրություններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում