«Հայաստան» հիմնադրամին նվիրատվության խոստումների քանի՞ տոկոսն է իրականություն դառնում

«Ժամանակ»-ն անդրադարձել է «Հայաստան» հիմնադրամի կողմից խոստացված կատարվելիք աշխատանքներին և մեկնաբանել. «Նշենք, սակայն, որ 90-95 տոկոսը երբեք իրականություն չի դառնում: Հիմնադրամի որոշ ներկայացուցիչների խոսքով’ խոստումների առավելագույնը 60-65 տոկոսն է վերածվում իրական նվիրատվության, այն էլ խոստացված ամբողջ գումարը չի տրվում, այլ ավելի համեստ ինչ-որ թիվ: Այս ամենից հետևում է, որ հիմնադրամի հրապարակած թվերը ուռճացված են:

Մարաթոնից մի քանի ամիս անց, երբ ամփոփվում են վերջնական արդյունքները, պարզ է դառնում իրական պատկերը, որը, սակայն, հանրությանը հասանելի չի դառնում: Ինչը ևս նպատակ է հետապնդում’ չհիասթափեցնել խոշոր նվիրատուներին, ինչպես նաև հազարավոր հավատարիմ նվիրատուների, ովքեր ամսեամիս իրենց թոշակից, նպաստից կամ այլ միջոցներից նվիրաբերում են հիմնադրամին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում