Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան «Ժնև-2» մասնակցելու վերաբերյալ որոշումը հետաձգել է
Նմանատիպ
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հետաձգել է «Ժնև-2» միջազգային համաժողովում իր մասնակցության վերաբերյալ որոշումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կոալիցիան հայտարարել է, որ այդ մասին որոշում կկայացվի հունվարի 17-ին կայանալիք նիստի ընթացքում: Կոալիցիան արդե ն ստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի ուղարկած պաշտոնական հրավերը համաժողովին մասնակցելու համար:
Տեղեկություններ կան, որ 6 անդամ դուրս է եկել կոալիցիայից միջազգային համաժողովում մասնակցության պատճառով: Կոալիցիան հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ նրանց հեռացման պատճառը Ահմադ Ջարաբի’ որպես նախագահ վերընտրվելն էր:Միջազգային համաժողովը կմեկնարկի Շվեյցարիայում 2014թ.-ի հունվարի 22-ին: Սիրիայի իշխանությունները արդեն հայտարարել են իրենց մասնկացության մասին և կազմել պատվիրակություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում