Ուկրաինան և Ռուսաստանը սառեցրել են վերջին համաձայնագրի փաթեթեը
Նմանատիպ
Ուկրաինան և Ռուսաստանը սառեցրել են 2013թ-ի դեկտեմբերի 17-ին ռուս-ուկրաինական միջկառավարական նիստի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների փաթեթը: Այս մասին Интерфакс-ին հայտնել է ուկրաինական կառավարության ներկայաուցիչ Վիկտոր Սուսլովը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան հասցրել է ստանալ ռուսական գազի գների իջեցման համաձայնությունը և կատարել է վարկի առաջին փոխանցումը, սակայն Ռուսաստանի առաջ ստանձնած պարտավորությունները դեռևս չեն իրականացվել:
«Համաձայանգիրը դուրս չի եկել ուկրաինական նախագահի աշխատակազմի շրջանակներից և ոչ մի հանձանարարական չի տրվել այս կապակցուայմբ գործադիր մարմնին»,-ասաց նա:
Սուսոլվի կարծիքով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի Ռուսաստանը կարողանա ճանաչել Ուկրաինայի ներկայիս իշխանություններին:
Միաժամանակ նա նշել է, որ համաձայնության փաթեթում կան կետեր, որոնց հետ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները համաձայն չեն լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում