Յանուկովիչը ՌԴ-ի իշխանություններին խնդրել Է իրեն «անձնական անվտանգություն» ապահովել
Նմանատիպ
Վիկտոր Յանուկովիչը հայտարարել Է, որ շարունակում Է իրեն համարել երկրի օրինական նախագահը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես՝ Վիկտոր Ֆյոդորի Յանուկովիչս, դիմում եմ Ուկրաինայի ժողովրդին,- ասված Է Յանուկովիչի հայտարարության մեջ, որն ստացվել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ում:- Նախկինի պես ինձ համարում եմ Ուկրաինայի պետության օրինական ղեկավարը, որն ընտրվել Է ուկրաինացի քաղաքացիների ազատ կամարտահայտման հիման վրա: Չեմ կարող անմասն լինել իմ հայրենիքում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին:
Կարծում եմ, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ 2014 թվականի փետրվարի 21-ին իմ եւ ուկրաինական ընդդիմության առաջնորդների կողմից արեւմտյան հարգելի գործընկերների ներկայությամբ ստորագրված համաձայնագիրը չի կատարված: Մեր երկրի շատ քաղաքների փողոցներում ծայրահեղականության սանձարձակություն Է: Իմ հասցեին, իմ կողմնակիցների հասցեին հնչում են ֆիզիկական դատաստանի սպառնալիքներ:
Հարկադրված եմ ՌԴ-ի իշխանություններին խնդրել ինձ համար անվտանգություն ապահովել ծայրահեղականների գործողություններից,- շարունակել Է նա:- Դժբախտաբար, այն ամենն, ինչ այժմ տեղի Է ունենում Ուկրաինայի Գերագույն ռադայում, օրինական բնույթ չունի: Այն որոշումները, որոնք խորհրդարանի կողմից ընդունվում են «Ռեգիոնների կուսակցության» խմբակցության, այլ խմբակցությունների բացակայությամբ, որոնք երկյուղ են կրում իրենց անվտանգության համար, իսկ ոմանք ենթարկվել են ֆիզիկական բռնության եւ հարկադրված են եղել լքել Ուկրանիայի տարածքը, անօրինական են:&nbs p;
Համոզված եմ, որ այս պայմաններում բոլոր ընդունվող որոշումներն արդեն շուտով կապացուցեն իրենց անարդյունավետությունը եւ չեն կատարվի:
Այս իրավիճակում պաշտոնապես հայտարարում եմ խորը քաղաքական ճգնաժամից Ուկրաինան դուրս բերելու վերաբերյալ կարեւոր փոխզիջումային համաձայնությունների կատարման համար մինչեւ վերջ պայքարելու իմ վճռականության մասին: Կոչ եմ անում մեր երկրում իրադրությունն անհապաղ վերադարձնել սահմանադրական դաշտ»,- նշում Է Յանուկովիչի հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում