Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը միասնական նավիգացիոն տարածություն են ստեղծում
23/04/2014 12:26
Նմանատիպ
Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը համաձանություն են ձեռք բերել միասնական նավիգացիոն տարածության ստեղծման շուրջը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը «Նավիտեխ-2014» համաժողովում:
«Մեր գերակայություններից Է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միասնական նավիգացիոն տարածության ստեղծումը: Համապատասխան համաձայնությունները, գրավոր համաձայնութուններն արդեն ձեռք են բերված»,- ընդգծել Է նա:
Իվանովը նաեւ հաղորդել Է, որ արտասահմանում ԳԼՕՆԱՍՍ-ի վերերկրյա չափիչ սեգմենտը հեռանկարում կներառի 50 կայան 36 երկրներում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում