Ուրֆայում մզկիթի վերածված հայկական եկեղեցիները թուրքերն օգտագործում ե հանգստանալու համար

Ուրֆայում մզկիթի վերածված հայկական եկեղեցիները թուրքերն օգտագործում ե հանգստանալու համար

Հայոց ցեղասպանությունից հետո մզկիթի վերածված Ուրֆայի (Եդեսիա) Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Առաքելոց եկեղեցիները բնակիչների ուշադրությանը հիմնականում արժանանում են մահմեդական Ռամադան ամսին (մահմեդականների սուրբ ամիսը): Սուրբ ամսին արեւածագից մինչեւ մայրամուտ պահքի մեջ գտնվող թուրք հավատացյալները սիրում են հանգստանալ եւ երեկոյան իֆթարին (կրոնական ընթրիք) սպասել այս հով եկեղեցիներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հայտնում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը:

Նշվում է, որ քաղաքի համայնապատկերում հիասքանչ հայկական եկեղեցիները կարեւոր տեղ են զբաղեցրել, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին հայկական քոլեջ եւ մի այլ եկեղեցի է եղել, որոնց տեղում այժմ թուրքական դպրոց է:

Ըստ աղբյուրի’ Ուրֆայի նահանգապետարանի կայքում հայկական եկեղեցիների անցյալի մասին ոչ մի հիշատակում չկա: Նշվում է միայն, որ այդ եկեղեցիները քրիստոնեական կարեւոր կենտրոններ են եղել: Սակայն, բնակիչների հիշողության մեջ այդ եկեցիները շարունակում են մնալ որպես հայկական: Թեեւ դրանք վաղուց վերածվել են մզկիթների, տարվա ընթացքում այնտեղ ոչ ոք չի այցելում նամազի: Թուրքերը նախընտրում են կրոնական պահանջմունքները բավարարել իրենց կառուցած մզկիթներում: Իսկ հայկական եկեղեցիները Ռամադան ամսին նրանց ուշադրությունը գրավում են միայն Ուրֆայի 40 աստ իճան տապից պատսպարվելու եւ օրվա պահքի ավարտին այնտեղ սպասելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում