Ադրբեջանում շատանում են քաղբանտարկյալների ցուցակի գաղափարը պաշտպանողները

Ադրբեջանում շատանում են քաղբանտարկյալների ցուցակի գաղափարը պաշտպանողները

«Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշնությունը հանդես է եկել քաղբանտարկյալների միասնական ցուցակ կազմելու օգտին հայտարարությամբ:

Հայտարարության հեղինակների կարծիքով’ ցուցակն անդրադարձնում է իրական պատկերը և

այն պատրաստվել է ԵԽԽՎ-ի 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 բանաձեւում արծարծված չափանիշների հիման վրա: Այդ ցուցակում ընդգրկված են 98 քաղաքական բանտարկյալներ եւ խղճի դատապարտյալներ:

«Ցավոք Ադրբեջանը քաղբանտարկյալների եւ խղճի դատապարտյալների թվով վերածվում է աշխարհում ամենաավտորաիտար երկրներից մեկի», -ասվում է հայտարարության մեջ:

Դաշնությունը շարունակում է քիչ հայտնի քաղբանտարկյալների քրեական գործերի մասին տեղեկատավության հավաքագրման աշխատանքները: Ավելի ուշ այդ աշխատանքը ներկայացվելու է քաղբանտարկյալների միասնական ցուցակը պատրաստող Աշխատանքային խմբին:

Դաշնությունը Ադրբեջանի իշխանությանը նաեւ կոչ է արել շտապ ազատել քաղբանտարկյալներին եւ պահանջել վերջ դնել քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնաճնշումներին:

Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ երկրում քաղաքական դրդապատճառներով բանտարկյալներ չկան, եւ որ նրանք բոլորը ձերբակալվել եւ դատապարտվել են կատարած քրեական հանցագործությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում