Հարբած ադրբեջանցու պատճառով ինքնաթիռը վայէջք է կատարել Երևանում
Նմանատիպ
Երկուշաբթի գիշերը Դուբայից Մոսկվա մեկնող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում մի հարբած ուղևորի պատճառով: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը` հղում կատարելով РИА Новости լրատվական գործակալությանը:
Դուբայից թռչելուց հետո ուղևորներից մեկը, ով Ադրբեջանի քաղաքացի է, սկսել է ոչ վայելուչ խոսքեր ասել, բարձր խոսել և երեխաներին խանգարել:
Ականատեսների վկայությամբ ինքնաթիռի մեջ շատ երեխա ուղևորներ են եղել և երիտասարդ հարբածը սկսել է մոտենալ նրանց ու բղավել: Քանի որ ինքնաթիռում միայն կանայք են եղել սպասարկամ անձնակազմում, ստիպված տղամարդ ուղևորներն են օգնության հասել:
Տղամարդ ուղևորների օգնությամբ ինքնաթիռի անձնակազմը կարողացել է մի կերպ նստեցնել ուղևորին իր տեղում, իսկ Երևանի օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարելուց հետո օդաչուները փորձել են հարբած ուղևորին հանձնել տեղական ոստիկանությանը, սակայն հայկական կողմը հրաժարվել է նրան ընդունելուց, և միայն ձեռնաշղթաներ են հագցրել, և օդանավակայան ժամանած շտապօգնության բժիշկները նրան հանգստացնող են ներարկել: Ինքնաթիռը ստիպված է եղել ուղևորին իր հետ տանել Մոսկվա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում