Եվրահանձնակատարները շտապում են Բաքու
Նմանատիպ
Էնրեգտեիկ հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էտտինգերը ժամանում է Բաքու: Այս մասին տեղեկացնում է Թրենդ գործակալությունը’ հղում կատարելով իր դիվանագիտական խողովակներին:Եվրակոմիսարը Բաքվում կքննարկի Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները:
Էտտինգերի այցի նպատակը Արևելյան գործընկերության երկրների էներգետիկայի նախարաների ոչ պաշտոնական այցն է:
Արևելյան գործընեկրության երկրների ԱԳ և էներգետիկայի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-9-ը Բաքվում: Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
ԵՄ-ն այս հանդիպման ընթացքում կներկայացվի ԵՄ-ի ընդլայնման հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան ֆյուլեի և էներգետիկայի հարցերով հանձակատար Գյունտեն Էտտինգերի մակարդակով:
Այցի ընթացքում Էտտինգերը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնական դեմքերի, նախագահ Իլհամ Ալիևի հետ և կքննարկի համագործակցության ակտուալ հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում