Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է «Բավարիայի» ֆուտբոլիստ Չավի Մարտինեսի վերաբերյալ ընդունած իր որոշման մասին.
-Մարտինեսը թեև «Բավարիայում» է խաղում, սակայն ես նրան վերջին ժամանակներս հարկ եղած մարզավիճակում չեմ տեսնում: Երբ համապատասխան պատրաստվածություն կդրսևորի, նորից հավաքական կհրավիրեմ: Ազգային հավաքականում նա մեծ ապագա ունի: